top of page

Գարնանային էտով պայմանավորված մասամբ փակ կլինեն որոշ փողոցներ

  • Anews
  • Mar 15, 2023
  • 1 min read

Գարնանային էտով պայմանավորված՝ մարտի 16-ին՝ ժամը 09:00-ից, մասամբ փակ կլինեն Բաղրամյան, Ազատության, Տիգրան Մեծ պողոտաները, Հերացի, Տերյան, Մամիկոնյանց, Դավիթ Մալյան, Լենինգրադյան, Շերամի, Մ.Ադամյան Խանջյան, Ագաթանգեղոս փողոցների մայթերին հարող հատվածները: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։ Աշխատանքներ կիրականացվեն հետևյալ վարչական շրջաններում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան Արաբկիր վարչական շրջան Աջափնյակ վարչական շրջան Քանաքեռ-Զեյթուն Վարչական Շրջան Էրեբունի Վարչական Շրջան Նոր Նորք վարչական շրջան։

 
 
 

Comments


bottom of page