top of page

Գալուստ Սահակյանն ինքնատիպ էր. Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձը

  • Anews
  • Dec 20, 2022
  • 1 min read

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ԱԺ նախկին նախագահ գալուս Սահակյանի մահվան կապակցությամբ:

Ուղերձում ասվում է. «Ցավակցություններս եմ հղում պետական-քաղաքական գործիչ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ։

Գալուստ Սահակյանն ինքնատիպ էր պետականության իր խորին գիտակցումով և ազգային գաղափարախոսության սեփական  ընկալումով։


Ուրույն էր նրա ներկայությունը Հայաստանի  քաղաքական դաշտում,  և ցավալի կլինի նրա բացակայությունն այնտեղից։

Մխիթարանքի խոսքերս եմ ուղղում Գալուստ Սահակյանի ընտանիքին ու հարազատներին և կիսում նրանց վիշտը»:

 
 
 

Comments


bottom of page