Գազի բալոնի պայթյունից այրվածքներ ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր. ՊՆ խոսնակ
- Anews
- Aug 26, 2022
- 1 min read

Գազի բալոնի բռնկման հետեւանքով օգոստոսի 25-ին այրվածքներ ստացած զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին հայտնեց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը: Նա նշեց, որ զինծառայողը բուժվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում. «Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն»։ Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ օգոստոսի 25-ին ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ն մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետեւանքով ստացել է այրվածքներ։
Comments