Գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված կազմակերպություններում հերթագրվել կարելի է նաև զանգով․
- Anews
- Aug 2, 2022
- 1 min read

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված կազմակերպություններում հերթագրվել կարելի է նաև ներկայացված հեռախոսահամարներով՝ առանց այցելելու կազմակերպություն։ Լիցենզավորված կազմակերպություններում հերթագրումն իրականացվում է բառացապես անվճար։ «Հերթագրման համար լիցենզավորված կազմակերպության կողմից գումար պահանջելու դեպքերի մասին խնդրում ենք տեղեկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ նշելով լիցենզավորված կազմակերպության տվյալները»,- նշում են նախարարությունից։
Comments