Search

Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է ԵԽ ներկայացուցիչների հետ


Այսօր՝ հունիսի 8-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը, Խորհրդի անդամ Դ. Խաչատուրյանը հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների ներդրման վարչության տնօրեն Ֆրեդերիկ Դոլտի և Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանի հետ: ԲԴԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը՝ շեշտելով, որ բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացվում, և որ ապագայում նույնպես նոր ծրագրեր կիրագործվեն: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել դատաիրավական ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի դերին, արդարադատության ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև մարդու իրավունքներին առնչվող այլ հարցերի: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաներ:

Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

Ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը

Ավստրալիան եւ Ֆրանսիան հարաբերությունների «նոր սկիզբ» են ազդարարել

«Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքները

Հունգարիան կարագացնի իր պաշտպանության զարգացման ծրագիրը

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

ԼՐԱՀՈՍ
practice cover.png