Search

Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամներին կոչ է անում հավաքվել և իրավաբանական տեսանկյունից քննարկել հարցը


Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որին «Իմ քայլը» մտադիր է առաջադրել որպես ԲԴԽ անդամի թեկնածու, ԲԴԽ անդամներին կոչ է անում հավաքվել եւ իրավաբանական տեսանկյունից քննարկել՝ արդյոք իրավաբան-գիտնական գործող օրենքով տարիքային սահմանափակումների տակ է ընկնում, թե ոչ։

«Եթե իրենք այսօր հայտարարում են, որ նաեւ նախորդ նախագահ Գագիկ Հարությունյանի՝ այդ պաշտոնում ընտրությունը հակասահմանադրական է եղել, հակասել է այս օրենքին, նաեւ դատական օրենսգրքի դրույթներին, դա նշանակում է, որ այդ ԲԴԽ-ի կողմից դատավորների նշանակման, առաջխաղացման բոլոր միջնորդությունները, բոլորը հակասահմանադրական են, ավելին՝ այդ դատարաններն ու դատավորները ոչ պատշաճ դատարաններ ու դատավորներ են, եւ, հետեւաբար, դրանց կողմից այս 2 տարվա ընթացքում արձակված բոլոր միջանկյալ, վերջնական դատական ակտերն ու որոշումները բեկանելի եւ ապօրինի են։ Հասկանո՞ւմ եք, թե ինչ վտանգավոր հայտարարություն է արվել։ Ես կոչ եմ անում, որ մեկ անգամ եւս այդ խնդրին անդրադառնան, որպես անկաշառ, արդար, կողմնակի դիտորդ իրավաբաններ եւ քննարկեն։ Դրանք Եվրոպական դատարանի համար շատ վտանգավոր արգումենտներ են․ եթե այդ միտքն արտահայտած լիներ որեւէ անհատ իրավաբան, ես կհասկանայի, բայց դա բարձրաձայնում է ԲԴԽ նախագահը»,- այսօր՝ հունվարի14-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ջհանգիրյանը, որը մինչեւ այդ հանդիպում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ։

Ջհանգիրյանը նշեց, որ ինքն էլ պատրաստ է ԲԴԽ անդամների հետ քննարկել հարցը, եթե հրավիրեն։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք ներկա իշխանության օրոք է նշանակվելը չի կարող ազդել իր վարկանիշի վրա, Գագիկ Ջհանգիրյանն ասաց․ «Այս իշխանության օրոք երեխաներ են ծնվելու, հարսանիքներ են լինելու, մարդիկ ամուսնալուծվելու են։ Հիմա ամեն ինչ կապելու եք իշխանության հե՞տ։ Դատական օրենսգիրքն այնպես է գրված, որ եթե որեւէ իրավաբան ցանկություն է հայտնում ԲԴԽ իրավաբան անդամի պաշտոնում ընտրվելու, անպայմանորեն նրան պետք է առաջադրի որեւէ խմբակցություն։ Բոլոր իրավաբանները շատ թե քիչ տրամաբանող մարդիկ են։ Իրավաբանը մտածում է թվապես մեծ խմբակցության առաջարկին համաձայնել, որպեսզի ձայներն այնտեղ ապահովի հատկապես քաղաքական սուր իրավիճակում, երբ Ազգային ժողովում քաղաքական բեւեռներ են ձեւավորվել։ Եթե Ջհանգիրյանը մտադիր էր ԲԴԽ-ում աշխատանքի անցնել, նա մի ճանապարհ ուներ՝ առաջադրվել մեծամասնություն կազմող խմբակցության կողմից»։

Բորիս Ջոնսոնը ցանկանում է նոր առևտրային գործարք կնքել ԱՄՆ-ի հետ

Գիտական բացառիկ լավ լուր. Արմեն Մուրադյան

Մակունցն ամերիկյան ազդեցության գործակալ էր. Աշոտյան

33 անհետ կորած երեխա է հայտնաբերվել թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ գործողության ընթացքում

Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին

ՄԻՊ-ը հայատյացության փաստեր է ներկայացրել

Բավականին ուշագրավ նուանսներ կան այստեղ, որոնք պետք է մանրազնին վերլուծվեն. Ռազմագետ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: