top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել ԱԱԾ շենքից


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ Ազգային անվտանգության ծառայության շենքից: Ծառուկյանը ԱԱԾ շենքում էր ժամը 13:00-ից, որտեղ հարցաքննվում էր:

«Այսօրվա կատարված բոլոր գործողությունները, որոնք տեղի են ունեցել, քաղաքական եմ որակում: Այս գործողությունները, եթե եղել են իմ հայտարարությունից հետո, դա միայն քաղաքական եմ ես համարում: Ես այսօր սեփականատեր եմ, ոչ մի կառավարման հետ գործ չունեմ»,- նշեց Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ շենքի դիմաց դիմավորեցին նրա աջակիցները, որոնք 9 ժամ շարունակ պահանջում էին դադարեցնել Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները։ Նրանցից ավելի քան 100-ը բերման է ենթարկվել ոստիկանություն պարետի սահմանված կանոնները խախտելու համար։


0 comments

Comments


bottom of page