Search

ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն է ընտրվել

Ս.թ. մայիսի 18-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Հրաչիկի Արամյանը: Ռաֆիկ Արամյանը ծնվել է 1962 թ-ին, Աշտարակ քաղաքում: 1978-1983 թթ-ին սովորել է Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում: 1984-1987 թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտ: 1988 թ-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, 2010 թ-ին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ հավանականության տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն բնագավառում: 2013 թ-ին ստացել է պրոֆեսորի կոչում: 2021 թ-ին նրան շնորհվել է Հայ-Ռուսական համալսարանի վաստակավոր պրոֆեսորի կոչում: Ռաֆիկ Արամյանը 2013 թ-ից ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող է և Հայ-Ռուսական համալսարանի մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոն վարիչ: 2012 թ-ին Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի կողմից «Հակադարձ խնդիրներ ստոխաստիկ և ինտեգրալ երկրաչափության մեջ» շարքի համար նրան շնորհվել է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի մրցանակ: Ռաֆիկ Արամյանն ավելի քան 50 գիտական հրապարակումների և միջնակարգ դպրոցի երեք դասագրքերի հեղինակ է: Նա American Journal of Applied Mathematics (AJAM) և Advances in Pure Mathematics (APM) ամսագրերի խմբագրական խորհրդի (AMU), Հայկական մաթեմատիկական միության, Աթենքի կրթության և հետազոտությունների ինստիտուտի ակադեմիական անդամ (ATINER) է: Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի զարգացման իր տեսլականը՝ Ռաֆիկ Արամյանը նշեց, որ պետք է խրախուսել միջազգային վարկանիշային գիտական հանդեսներում հոդվածների հրապարակումը, ձևավորել ձեռնարկությունների հետ համագործակցության կայուն համակարգ: «Մենք պետք է զբաղվենք մաթեմատիկական խնդիրներով, որոնք ունեն անմիջական կիրառական նշանակություն: Անհրաժեշտ է ստեղծել հարթակ, որտեղ կարող են դիմել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կազմակերպություններն իրենց անհրաժեշտ մաթեմատիկական խնդիրների լուծման համար: Այդպիսով հնարավոր կլինի ստեղծել մրցունակ միջավայր՝ ներգրավելով երիտասարդ գիտնականներին», - ասաց Ռաֆիկ Արամյանը:

Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է շուրջ 9,5 դրամով

Մեդիա կառավարման առցանց դպրոց՝ լրագրողների համար, նախատեսվում է մինչեւ գարուն ունենալ 3 դպրոց

Քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը. ՌԴ ԱԳՆ

Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը

Ես ինքս հակված եմ այս 2 բուհերի առանձին գործելուն՝ անկախ դիմորդների թվից. Տիգրան Աբրահամյան

Երկու օրում բացահայտվել է 61 հանցագործություն. Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող

Ղազախստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցելու որոշումներ չի կայացրել․ Պեսկով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png