Search
Բրիտանիան «Ռուսաստանում ռեժիմի փոփոխության կամ Պուտինի տապալման» չի ձգտում. Բորիս Ջոնսոն

«Բայց եկեք բացարձակապես պարզ լինենք, դա Մեծ Բրիտանիայի կառավարության նպատակը չէ, եւ շատ կարեւոր է, որպեսզի բոլորը հասկանան դա… Բրիտանիան «Ռուսաստանում ռեժիմի փոփոխության կամ Պուտինի տապալման» չի ձգտում: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ նշելով, որ իր նպատակն է «օգնել պաշտպանել ուկրաինացիներին», հայտնում է Reuters-ը։ «Ես հասկանում եմ մարդկանց հիասթափությունը Պուտինից, եւ կառավարության փոփոխությունն ինքնին ամոթալի բան չէ… դա շատ դեմոկրատ քաղաքական գործիչների նպատակն է», - ասել է Ջոնսոնն օրենսդիրներին: «Սակայն եկեք բացարձակապես պարզ լինենք. դա Մեծ Բրիտանիայի կառավարության նպատակը չէ, եւ շատ կարեւոր է, որպեսզի բոլորը դա հասկանան: Մենք պարզապես պատրաստվում ենք օգնել պաշտպանել Ուկրաինայի ժողովրդին»: