Search

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել


Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ նոր տիպի կորոնավիրուս (COVID-2019) է հայտնաբերվել: Նրա թեստի արդյունքը դրական է: Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ նա մարտի 13-ի առավոտյան հայտնվել է դիմակով և չի լքել պաշտոնական նստավայրի տարածքը:

Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ Բրազիլիայի նախագահը չի թաքցնում այն, ինչ ակնհայտ է, սակայն սպասում է կրկնակի հետազոտության արդյունքներին: Այդ երկրում չեղարկվել է կիրակի՝ մարտի 15-ին, ծրագրված պրոիշխանական հանրահավաքը:

Մարտի 12-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ կատարած այցից հետո կորոնավիրուսով վարակված է Բոլսոնարուի մամուլի քարտուղար Ֆաբիո Վայնգարթենը: Բրազիլիայի նախագահը, ինչպես նաև նրա մամուլի քարտուղարը մարտի 7-ին սերտ շփում են ունեցել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Ֆլորիդայի նրա մասնավոր նստավայրում:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia