Search

Բրազիլիայի Հայոց թեմում անցկացվեց ՀԵՀԵՄ թեմական ֆորումը


Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ և Հարավային Ամերիկայի հայոց թեմերի հրավերով ընթանում է ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանի այցը ՀԵՀԵՄ տարածաշրջան։ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումից հայտնում են, որ մայիսի 6-ին Սան Պաուլոյում անցկացվեց ՀԵՀԵՄ թեմական ֆորումը, որին մասնակցում էին Բրազիլիայի Հայոց թեմի երիտասարդները։ Ողջույնի խոսքով հանդես եկավ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը։ Ընթերցեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը՝ ուղղված համաժողովի մասնակիցներին։ Ցուցադրվեցին ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ, ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի տեսաուղերձները՝ հասցեագրված Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդին և երիտասարդներին։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Բրազիլիայի Հայ Եկեղեցու Թեմական խորհրդի ատենապետ Անդրե Կիսաջիկյանը՝ շնորհակալութունհայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին՝ իր այս տնօրինության և երիտասարդական քրիստոնեական առաքելությանն այդքան կարևորւոթյուն տալու համար, ինչպես նաև՝ Հայր Թովմային՝ ֆորումը կազմակերպելու համար։ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչը հանդես եկավ«ՀԵՀԵՄ–ն այսօր» թեմայով բանախոսությամբ, անդրադարձավ ՀԵՀԵՄ-ի առաքելությանը, ռազմավարական նպատակներին, տարածաշրջանային կառուցվածքին, հոգևոր–երիտասարդական ծրագրերին։ «World Café» ֆասիլիտացիոն մեթոդով մեկնարկեցին աշխատարանները․ երիտասարդները համապատասխան հարցաշարի և քննարկման միջոցով վերհանեցին իրենց համայնքում առկա խնդիրները և իրենք էլ առաջարկեցին դրանց լուծման ուղիները։ Բոլոր արձանագրությունները կմշակվեն և կներառվեն ՀԵՀԵՄ երիտասարդական ուղեցույցի մեջ։ Ֆորումն ավարտվեց տեղի Հայկական ակումբում ավելի ընդլայնված կազմով երիտասարդների հետ հանդիպումով։ Տեղում ընտրվեցին Բրազիլիայի Հայոց թեմի համար ՀԵՀԵՄ երիտասարդական խորհուրդ՝ բաղկացած 7երիտասարդներից, և 3– հոգանոց վերստուգիչ հանձնախումբ, որոնց հետ Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդն ու ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչն առանձնազրույցներ ունեցան և քննարկեցին թեմի երիտասարդական կյանքի ակտիվացմանն ուղղված հարցեր։ Ֆորումի մասնակիցներին հանձնվեցին վկայականներ և Մայր Աթոռում օրհնված հայկական խաչեր և սրբապատկերներ։ Մայիսի 8-ին Բրազիլիայի Հայոց Թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Թովմա վարդապետ Խաչատրյանի: Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբև ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ, 2022 թվականին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ)տարածաշրջանային և թեմական ֆորումներ է անցկացնում Հայաստանում և արտերկրում։ Արդեն իսկ կայացել են ՀԵՀԵՄ Ռուսաստանի և ԱՊՀ-ի (Կիսլովոդսկ), ՀԵՀԵՄ Եվրոպայի (Բրյուսել, Պրահա), ՀԵՀԵՄ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի (Կահիրե) տարածաշրջանային ֆորումները։

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները. Արթուր Դավթյան

Որոշում եմ կայացրել հրաժարվել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից․ Հայկ Մամիջանյան

Հուլիսի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

«Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը ԱԺ-ում». Թագուհի Թովմասյանը հրաժարական չի տա

ԼՐԱՀՈՍ
practice cover.png