Search

ԲՏԱ նախարարը Դեսպան Կոպիրկինին է ներկայացրել ՀՀ առաջին տիեզերական արբանյակի հետ կապված մանրամասներ


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը: Նախարարությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է Հայաստանում ՌԴ դեսպանության և նախարարության միջև ձևավորված կառուցողական համագործակցությունը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի կարևորությունը և դրանք հետևողականորեն իրագործելու պատրաստակամություն հայտնել: Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և նշել, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտն առանձնակի նշանակություն ունի հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, փոխգործակցության ամրապնդման առումով: Նախարարը դեսպանին է ներկայացրել ռուսական կողմի հետ ադիտիվ տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության ընթացքը և ծրագրերը։ Ռոբերտ Խաչատրյանն ու Սերգեյ Կոպիրկինը անդրադարձել են նաև հունիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական միջազգային ֆորումին նախարարության մասնակցության հետ կապված հարցերին։ Նախարար Խաչատրյանը նշել է, որ վերջին շրջանում ռուսական ՏՏ ոլորտի ընկերությունների կողմից Հայաստանում աշխատելու մեծ հետաքրքրություն է նկատվում, ինչը կարող է խթան հանդիսանալ տեղական շուկայում մրցակցության աշխուժացմանը։ Ռոբերտ Խաչատրյանը և Սերգեյ Կոպիրկինը անդրադարձել են նաև տիեզերական ծառայությունների զարգացման կարևորությունը: Նախարարը դեսպանին է ներկայացրել ՀՀ առաջին տիեզերական արբանյակի հետ կապված մի շարք մանրամասներ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև գործակցության ընդլայնման, ոլորտային համագործակցության զարգացմանն ուղղված երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են

Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատներում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Հնդկաստանի կողմից դրամաշնորհային աջակցության մասին հուշագիր ստորագրվեց

Նախագահական նստավայրում կայացավ 3 դատավորների երդմնակալությունը

Երեք օրում բացահայտվել է 76 հանցագործության դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումն այդ թվում Հայաստան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png