top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԲՏԱ նախարարը անդրադարձել է տեխնոլոգիական առաջընթացի արդի մարտահրավերներին



ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Միջազգային պաշտպանական համաժողովի (IDC) բացմանը

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» (IDEX&NAVDEX) ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող միջազգային պաշտպանական համաժողովի բացմանը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարարը:

Համաժողովի ընթացքում ոլորտի ներկա վիճակի և զարգացման վերաբերյալ բարձր մակարդակի քննարկումներ են տեղի ունեցել, մասնակցել են նախարարներ և պետական բարձրաստիճան պաշտոնյաներ ամբողջ աշխարհից: Համաժողովի շրջանակներում կազմակերպվել են չորս պանելային քննարկումներ։

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է երկրորդ պանելային քննարկմանը՝ «Keeping Pace» խորագրով։ Նախարարն իր ելույթում անդրադարձել է տեխնոլոգիական առաջընթացի արդի մարտահրավերներին, հասարակության զարգացմանն ուղղված պետության դերի կարևորությանը, առաջադեմ տեխնոլոգիաների օրեցոր աճող ազդեցությանը և մի շարք այլ հարցերի:

Նշենք, որ փետրվարի 18-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ միջազգային պաշտպանական համաժողովին և «IDEX 2023» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համակարգմամբ «IDEX 2023» ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով՝ ներկայացնելով պաշտպանական և սպառազինության ոլորտներում 18 կազմակերպությունների կողմից առաջարկվող լուծումներ:

0 comments

Comentarios


bottom of page