Search

Բուլղարիան կանցնի եվրոյի 2024 թվականից


Բուլղարիան միասնական եվրոպական արժույթին կանցնի 2024թ. հունվարի 1-ից։ Այս մասին ուրբաթ, պատասխանելով խորհրդարանի պատգամավորների հարցերին, ասել է փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Ասեն Վասիլեւը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ներկայում մենք տեխնիկապես լիովին պատրաստ ենք եվրո մտցնելուն, մնացել են միայն որոշ փոքր խնդիրներ, որոնք կկատարենք, այնպես որ 2024թ. հունվարի 1-ը կասկածի տակ չի դրվում։ Հարցն այն է, որ անհրաժեշտ է իրականացնել բացատրական քարոզչությունն այնպես, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա հասկանալ, թե ինչ է նշանակում անցում եվրոյին»,- ասել է Վասիլեւը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ եվրոն մտցնելուց հինգ ամիս առաջ եւ դրանից մեկ տարի հետո գները խանութներում կնշվեն եվրոյով եւ լեւով։ Եվրոգոտուն միանալուց հետո մեկ ամիս կարելի կլինի վճարել ե՛ւ եվրոյով, ե՛ւ լեւով։ Վեց ամիս լեւի փոխարկումը եվրոյի կիրականացվի անվճար։ Լեւի փոխարժեքը կլինի անփոփոխ եւ կկազմի մեկ եվրոն 1,95583 լեւ։

Չեխիան ստանձնել է ԵՄ նախագահությունը

ԱՀ նախագահը մասնակցել է «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Պուտինին Զելենսկուց գրավոր հաղորդագրություն չեն փոխանցել. Պեսկով

ՆԱՏՕ-ն վերադարձել է Սառը պատերազմի ժամանակների անվտանգության սխեմաներին

ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց Սարգիս Աղայանը

Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

ԼՐԱՀՈՍ
practice cover.png