top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Բուլղարիան եւ Ադրբեջանը պայմանավորվել են էլեկտրաէներգիան գազով փոխանակելու մասին



Բուլղարիան եւ Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել էլեկտրաէներգիան գազով փոխանակելու մասին, ասել է Բուլղարիայի էկոնոմիկայի եւ արդյունաբերության նախարար Նիկոլա Ստոյանովը Բուլղարիայի ազգային հեռուստատեսության հարցազրույցում։ Ստոյանովի խոսքով՝ երկրներն այդ պայմանավորվածությունը ձեռք են բերել Ադրբեջան կատարած իր այցի ընթացքում։ Բուլղարացի նախարարը բացատրել է, որ Ադրբեջանն էլեկտրաէներգիա արտադրում է միայն գազով, իսկ Բուլղարիան արտահանում է այն։ Ստոյանովը նշել է, որ Բաքվի հետ բանակցություններում քննարկվել է Հունաստան-Բուլղարիա ինտերկոնեկտորի գործարկման, ինչպես նաեւ Հարավային ագզային միջանցքի ընդլայնման հարցը։ Բուլղարացի նախարարի խոսքով՝ դրա շնորհիվ Ադրբեջանից գազի մատակարարումները Բուլղարիա կարող են ավելանալ՝ տարեկան 1 մլրդ խորանարդ մետրի հասնելով։ Նա ավելացրել է, որ Հարավային գազային միջանցքի ընդլայնումից հետո Բուլղարիան մտադիր է ադրբեջանական գազի մատակարարումներն ավելացնել՝ տարեկան 2 մլրդ խորանարդ մետրի հասցնելով, ինչը թույլ կտա երկրին այդ գազով ապահովել ամենամյա պահանջարկի 60 տոկոսը։ Գազի մատակարարման խնդիրները Բուլղարիայում սկսվել են ապրիլի սկզբից, «Գազպրոմի» կողմից վառելիքի մատակարարումները դադարեցնելուց հետո, քանի որ երկիրը հրաժարվել էր ռուբլով վճարել գազի դիմաց։ Օգոստոսին Բուլղարիան հայտարարել է «Գազպրոմի» հետ բանակցություններ վարելու մասին՝ իր համար շահավետ պայմաններով գազի մատակարարումները վերականգնելու վերաբերյալ։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշել էր, որ Ադրբեջանը մտադիր չէ դառնալ Ռուսաստանի մրցակիցը գազի շուկայում՝ հայտարարելով, որ երկրից գազ գնում են Իտալիան, Բուլղարիան եւ Հունաստանը, տեղեկացրել է «Коммерсантъ»-ը։

0 comments

Comments


bottom of page