top of page

Բուլղարիայում ցուցարարները շրջափակել են ՌԴ դեսպանին և ռուս հոգևորականին

  • Anews
  • Dec 6, 2022
  • 1 min read


Բուլղարիայում ցուցարարները փակել են դեպի ռուսական եկեղեցի տանող ճանապարհը, որտեղ գտնվում են այդ երկրում ՌԴ դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան և ռուս բարձրաստիճան հոգևորական Անտոնին։ Փոխանցում է «Հրապարակ»-ը: Այդ մասին տեղեկությունը տարածել է Novinite պարբերականը։ Նշվում է, որ Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի վարչության նախագահի այցի դեմ բողոքող ցուցարարները շրջափակել են Սոֆիի կենտրոնում գտնվող ռուսական եկեղեցին։ Աղբյուրի փոխանցմամբ, ակցիայի մասնակիցները հակառուսական կոչեր են հնչեցնում։

 
 
 

Comments


bottom of page