Search

Բուժքույրերի շարունակական կրթության կենտրոն


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Շվեյցարիայի «ՍԵՄՌԱ Պլյուս» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Մարլիզ Ֆլորին և Արաբկիր բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանին:

Քննարկվել է հնարավորությունը առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ` «Արաբկիր» բժշկական համալիրի-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի հենքի վրա ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան բուժքույրերի շարունակական կրթության կենտրոն:

Նախարարը կարևորել է ծրագիրը` հատկապես բուժքույրությունը որպես առանձին մասնագիտություն զարգացնելու տեսանկյունից:

«Մեր լիազորությունների շրջանակներում կաջակցենք ծրագրի իրականացմանը»,-ասել է Թորոսյանը:

Մարլիզ Ֆլորին հայտնել է, որ ծրագրի ներդրման ֆինանսավորումը հոգում է Շվեյցարիայի կառավարությունը և «ՍԵՄՌԱ Պլյուս» հիմնադրամը, սակայն Հայաստանի կառավարությունից ակնկալվում է ճանաչում և աջակցություն` ծրագրի իրականացման համար:

Պիլոտային ծրագիրը կապահովի բուժքույրերի հմտությունների շարունակական զարգացումը, արդիական մոտեցումների, գիտելիքների, նորարությունների ներդրումն ու կիրառումը, առողջապահության տարբեր ոլորտներում նեղ մասնագիտացումները, աշխատանքի կազմակերպման և կառավարման հմտությունների զարգացումը:

ՄԻՊ Արման Թաթոյանը` գերիների թիվը չհրապարակելու մասին

Փաշինյանը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ կապերի զարգացման օրակարգը

Գևորգ, դու սատարել ես այն իշխանությանը, դու համաձայն ես, որ Շուշին հանձնել են ․ Արփինե Հովհաննիսյան

Առաջին բուժօգնության պարապմունքներ

ՍԴ-ն ամփոփել է 2020թ․-ին իրականացված դրամական պարգևատրումների ծավալը

Արցախի և Հայաստանի բուհեր ընդունվելու համար դիմորդները կհանձնեն առավելագույնը 2 միասնական քննություն

Այս փուլում ամենակարևորն այն է, որ Արցախի բնակչությունն իր թիկունքում զգա 10 մլն հայության շունչը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: