Search

Բուժաշխատողների շրջանում վարակվածներ կան և ավելանում են․ Թորոսյան


Կառավարության հիմնական խնդիրներից մեկն է պահպանել բուժաշխատողների առողջությունը, որպեսզի կարողանան ապահովել նրանց կողմից տրամադրվող ծառայությունների շարունակականությունը։

Ապրիլի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք, կորոնավիրուսով վարակված 3  բուժաշխատողներից բացի, նոր դեպքեր կա՞ն գրանցված։

«Հիմա կդժվարանամ պատասխանել, բայց կան և ավելանում են։ Դա, իհարկե, ցավալի է, բայց նաև անխուսափելի։ Նաև հետաքրքիր և զավեշտալի դեպքեր կան, որ, երբեմն, բուժաշխատողները ոչ թե աշխատանքի վայրում են վարակված լինում, շփվելով պոտենցիալ վարակակրի հետ, այլ իրենց կենցաղային շրջանակներում, որոնք պարզվում են և մեկուսացումներ են տեղի ունենում»,- ասաց Թորոսյանը։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia