Բորիս Ջոնսոնն այցելել է Կիեւ եւ հանդիպել Զելենսկիի հետ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը կիրակի օրը այցելել է Կիևեւ, հանդիպել նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ եւ խոստացել, որ Մեծ Բրիտանիան «կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի», հայտնում է Reuters-ը։ «Ես կարող եմ ձեզ ասել, որ Մեծ Բրիտանիան կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի», - ասել է Ջոնսոնը․ «Դուք կհաղթեք եւ կվտարեք բոլոր ռուսներին ձեր երկրից։ Եվ մենք ցանկանում ենք օգնել ձեզ վերականգնվել»: Ջոնսոնը հերքել է այն ենթադրությունները, որ իր գործունեությունը Ուկրաինայում կարող է դիտվել որպես բրիտանական վարչապետ Ռուսնի Սունակի աշխատանքի խաթարում: Պաշտոնավարման ընթացքում Ջոնսոնը մի քանի անգամ այցելել է Կիեւ եւ հաճախակի զանգահարել Զելենսկիին։ Կիեւում Ջոնսոնին անձամբ դիմավորել են Զելենսկին եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ արտգործնախարարը եւ նախագահի գրասենյակի ղեկավարը։
Comments