Search

Բորիս Ջոնսոնը լոքդաուն-երեկույթներն արդարացնելու միջոց է գտել


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ամենայն հավանականությամբ, կհերքի համաճարակաբանական կանոնների խախտումը եւ ոստիկանությանը կհայտնի, որ աշխատել է Դաունինգ Սթրիթում ենթադրյալ երեկույթներից մեկի գիշերը: Այս մասին գրում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը։ Նախօրեին Լոնդոնի ոստիկանությունը սկսել էր «հարցաթերթիկներ» ուղարկել Դաունինգ սթրիթից 50 հոգու, ովքեր, նախնական տվյալներով, լոքդաունի ժամանակ մասնակցել են անօրինական երեկույթներին։ Պարբերականը նշում է, որ Ջոնսոնն ու նրա կինն արդեն ստացել են փաստաթղթերը։ «Ջոնսոնը կսկսի ապացուցել քննիչներին, որ Դաունինգ Սթրիթի բնակարանը կարող է նաեւ աշխատատեղ լինել. այդպես նա կբացատրի իր ներկայությունը: Ապա սպաները… պետք է որոշեն՝ արդյո՞ք դա «ողջամիտ արդարացում» է համարվում, եւ եթե նրանք չբավարարվեն, վարչապետին կարող է առաջարկվել անձամբ հանդիպել քննիչների հետ՝ նախքան վերջնական որոշում կայացնելը»,- ասվում է հոդվածում: Եթե ​​հարցաքննությունից հետո սպաները համոզված չլինեն, որ Ջոնսոնի ներկայությունը ենթադրյալ երեկույթին օրինական է ներկա գտնվել, նա կարող է տուգանքի ենթարկվել, իսկ վարչապետի պաշտոնում նրա ապագան էլ ավելի մեծ վտանգի տակ կհայտնվի: COVID-19 համավարակի ընթացքում Մեծ Բրիտանիայի քաղաքական վերնախավը մի քանի անգամ երեկույթներ է անցկացրել: Մասնավորապես, վրդովմունք է առաջացրել երեկույթի հրավերի հրապարակումը, որն անցկացվեց 2020 թվականի մայիսին։ Այն ուղարկվել էր մեկ երկրի քաղաքացիներին երկու մարդուց ավել հավաքվելու արգելքից մեկ ժամ անց։ Դրանում հյուրերին հրավիրում էին «վայելելու գեղեցիկ եղանակը» եւ կոչ էին անում իրենց հետ խմիչք բերել: Ջոնսոնը, ըստ ոստիկանության, մասնակցել է առնվազն վեց երեկույթի, հետաքննությունը շարունակվում է:

Հանդիպում ուսանողական ինքնակառավարման մարմինների նախագահների և կուրսերի ավագների հետ

Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4-ից

Ռուսաստանը չեղարկել է Ղրղըզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը

Իվետա Տոնոյանը նշանակվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար

Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանդես ենք գալու նոր նախաձեռնությամբ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԼՐԱՀՈՍ
practice cover.png