Search

Բորել. «Հյուսիսային հոսք 2»-ը ԵՄ-ի համար առաջնահերթ նախագիծ չէ

ԵՄ երկրների համար «ժամանակն է դրսեւորել հաստատակամություն եւ միասնություն»՝ դիմակայելու Ուկրաինան ապակայունացնելու Ռուսաստանի փորձերին։ Այս մասին իր բլոգում հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, գրում է DW-ն։ «Մենք գիտենք, որ միայն խոսքերն ու հայտարարությունները բավարար չեն Ռուսաստանի ղեկավարության հաշվարկները փոխելու համար, որը զորքեր է տեղակայել Ուկրաինայի սահմանների մոտ։ Ուստի եվրոպացի առաջնորդները որոշել են երկարաձգել գործող տնտեսական պատժամիջոցները եւ Ռուսաստանին զգուշացրել են լուրջ հետեւանքների մասին՝ Ուկրաինայի դեմ որեւէ գործողության դեպքում»,-ասել է Բորելը։ Նա նշել է, որ Ուկրաինայի սահմանների մոտ ճգնաժամը ծավալվում է էներգակիրների չափազանց բարձր գների ֆոնին, միայն դեկտեմբերին գազի գներն աճել են 40%-ով, իսկ ամառվա համեմատ աճը կազմել է 300%: Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան էներգետիկ ռեսուրսներն օգտագործում է որպես քաղաքական ազդեցության գործիք, ինչպես, օրինակ, դա եղավ Մոլդովայում։ «Եվ թեեւ Ռուսաստանը կատարում է գազ մատակարարելու իր պարտավորությունները, շատերը հրաժարման մեջ տեսնում են ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու միջոց: Առաջին հերթին՝ «Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկման լիցենզիա ստանալու համար»,-ասել է նա։ Բորելը հավելել է, որ Եվրահանձնաժողովն այս նախագիծն առաջնահերթություն չի համարում։ Նրա խոսքով՝ գազատարը «շարունակում է քննարկման առարկա լինել» եւ «ամեն դեպքում պետք է համապատասխանի եվրոպական կանոնակարգերի պահանջներին»։ Խոսելով Ուկրաինայի սահմանների մոտ աճող լարվածության մասին՝ դիվանագետը նշել է, որ Կիեւի հետ կապված Մոսկվայի մտադրությունները պարզ չեն։ «Հնարավոր են տարբեր սցենարներ։ Պետք է լավագույնի հույս ունենալ եւ պատրաստ լինել վատագույնին»,-ընդգծել է նա: Բորելը նշել է նաեւ «անվտանգության երաշխիքների» վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պահանջների ցանկը ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի նկատմամբ։ Եվրամիությունը պետք է մասնակցի նման քննարկումներին, ասել է Բորելը՝ նշելով, որ եվրոպական անվտանգության քաղաքականության հիմնական սկզբունքները ամրագրված են Հելսինկյան եզրափակիչ ակտում եւ Փարիզյան խարտիայում։ Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունը, ինչպես նաեւ Բելառուսում «Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի դաժան, ռեպրեսիվ եւ անօրինական բնույթը», ըստ Բորելի, հստակ ցույց են տալիս, թե ինչ սպառնալիքների է բախվում Եվրոպան։ Այս ֆոնին, ինչպես նշել է Բորելը, Եվրամիությունը «կարիք ունի զարգացնելու անվտանգության ոլորտում իր ներուժը»:

Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2023թ․ հունվարի 1-ից եվրոգոտուն միանալու Խորվաթիայի հայտին

Հունաստանի վարչապետը քննադատել է Թուրքիայի ագրեսիվ պահվածքը

ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Չինաստանի արտգործնախարարի հետ

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին. Բրեդ Շերման

Fly Arna-ն գործարկեց երկրորդ չվերթը՝ Երևան-Շարմ Էլ Շեյխ

Ուշադիր նկարահանում են, որ հետո զորակոչի ծանուցագիր ուղարկեն․ Գեղամ Մանուկյան

Պետք է պատրանք չունենալ, թե ուժի կիրառմամբ կարելի է խաղաղության հասնել. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png