top of page

Բորելը հայտնել է ԵՄ-ից Ուկրաինային նոր ռազմական աջակցության մասին

  • Anews
  • Oct 11, 2022
  • 1 min read

Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է ԵՄ-ից Ուկրաինային նոր ռազմական աջակցության մասին։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում։ «Խորապես ցնցված եմ Կիեւում եւ Ուկրաինայի այլ քաղաքներում խաղաղ բնակչության վրա Ռուսաստանի հարձակումներից։ Նման գործողությունները 21-րդ դարում տեղ չունեն։ Ես խստորեն դատապարտում եմ դրանք»,- նշել է Բորելը: Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ-ն Ուկրաինայի հետ է. «ԵՄ-ի կողմից լրացուցիչ ռազմական աջակցությունը ճանապարհին է»։

 
 
 

Comments


bottom of page