Բորելը Բայրամովի հետ քննարկել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը
- Anews
- Dec 24, 2022
- 1 min read

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Կառուցողական հեռախոսազրույց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Քննարկեցինք Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի եւ մարդասիրական օգնության հասանելիության անհրաժեշտությունը, տարածաշրջանում կայունության պահպանումը եւ ԵՄ ներկայությունը՝ EUMCAP-ի (Հայաստանում ԵՄ մոնիթորինգի) փակումից հետո»,- գրել է Բորելը Twitter-ում։
Comments