Search
Բողոքի ակցիա «Իմ քայլ»-ի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի տան բակում

Մի խումբ քաղաքացիներ այսօր` դեկտեմբերի 6-ին, բողոքի ակցիա են իրականացրել «Իմ քայլ»-ի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի տան բակում: Ջուլհակյանի հարևանները ծափերով են ողջունել ցուցարարներին: Այս մասին հայտնում է Թելեգրամի Mediaport ալիքը:
Mediaport-ն արդեն հայտնել է, որ քաղաքացիները բողոքի ակցիաների շարք են սկսել «Իմ քայլ»-ի պատգամավորների բակերում՝ նրանց մեղադրելով Արցախը հանձնելու դավաճանությանը մասնակից լինելու և Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի խայտառակ փաստաթղթին չընդդիմանալու մեջ:
Նման ակցիաներ արդեն տեղի են ունեցել «իմքայլականներ» Լիլիթ Մակունցի, Սուրեն Գրիգորյանի, Նարեկ Զեյնալյանի, Անդրանիկ Քոչարյանի, Միքայել Զոլյանի, Ռուբեն Ռուբինյանի և այլոց բակերում: Տեսանյութերը կարող եք դիտել մեր տելեգրամ ալիքում: