Բողոքի ակցիա Ազգային ժողովի դիմաց
Ազգային ժողովի դիմաց, Բաղրամյան պողոտայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքված քաղաքացիները բողոքի ակցիա են սկսել:
ԱԺ ցանկապատի դիմաց վահաններով ու սաղավարտներով զինված ոստիկանները շղթա են կազմել:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան բազմաթիվ քաղաքացիներ փակել էին Բաղրամյան պողոտան և բողոքի ակցիան էին իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք վանկարկում էին «Նիկոլ դավաճան»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի պահանջը ստորագրել են «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները, պետք է ՔՊ-ից եւս 18 պատգամավոր ստորագրի, որպեսզի գործընթացն սկսվի:
Երեկ Փաշինյանի հրաժարականի պահանջով ինքնաբուխ հանրահավաքներ են տեղի ունեցել նաեւ Գյումրիում, Ստեփանակերտում, նաեւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան դիմաց:
Commenti