Բյուջետային քննարկումները՝ ԱԺ-ում
- Anews
- Oct 31, 2022
- 1 min read

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել է 2023 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ 2023 թվականի պետական բյուջեի մասին նախագծի հիմնական առաջնահերթությունները կառուցել են՝ ելնելով այն նպատակներից, որոնք դրված են կառավարության գործունեության ծրագրում: «Պետք է առաջին հերթին երաշխավորվի մակրոտնտեսական կայունություն, մենք պետք է էականորեն ավելացնենք սեփական եկամուտները, մասնավորապես, հարկային եկամուտները, դրանք են այն երաշխիքները, որ պետք է միջնաժամկետ հատվածում ապահովեն կառավարության ծրագրերի հուսալի ֆինանսավորում», - ասաց նա: Ֆինանսների նախարարի ներկայացմամբ, Հայաստանը 2026 թվականին հարկերը պետք է հասցնի համախառն ներքին արդյունքի նկատմամբ 25 տոկոս ցուցանիշի: «Պետք է էականորեն ավելացնենք սեփական եկամուտները, մասնավորապես հարկային եկամուտները, որովհետև դրանք են այն երաշխիքները, որոնք պետք է ապահովեն միջնաժամկետ հատվածում Կառավարության ծրագրերի հուսալի ֆինանսավորում»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ կառավարությունը 2023 թվականի համար սահմանել է 7 տոկոս տնտեսական աճի ծրագրային թիրախը: Անդրադառնալով պետական պարտքին Տիգրան Խաչատրյանն ասաց. «Մենք պետք է ապահովենք պետական պարտքը համառն ներքին արդյունքի նկատմամբ ցուցանիշի զգալի բարելավում: Մենք պետք է հաշվի առնենք բոլոր հնարավոր զարգացումները, որ պարտքը կառավարենք այնպիսի եղանակով, որ դրանք միջնաժամկետ հատվածում չստեղծեն կառավարության հիմնական անելիքների իրականացման ռիսկեր»: Նրա խոսքով, Հայաստանը գտնվում է պարտքի բարձր միջակայքում, ընթացիկ ծախսերը պետք է պլանավորել այնպես, որ դրանք ենթարկվեն այն կանոններին, որոնք սահմանված են միջնաժամկետ հատվածի համար. «Մենք նախատեսել ենք, որ պետական պարտքը նախորդ տարվա 60,3 տոկոս մակարդակից պետք է նվազի մինչև 50 տոկոսը չգերազանցող մակարդակի», - նշեց նախարարը
Comentários