top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԲՀՀ-Հայաստանը մարդասիրական օգնություն է տրամադրում պատերազմից տուժած Արցախի բնակչությանը


Բաց հասարակության հիմնադրամներ– Հայաստանը ֆինանսավորում է մարդասիրական ծրագրեր՝

ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում իրենց բնակավայրերը լքած և ժամանակավորապես Հայաստան տեղափոխված ընտանիքներին աջակցելու նպատակով: Հիմնադրամը, պետական կառույցների ու հասարակական մի շարք կազմակերպությունների հետ համագործակցությամբ, գնահատում է տեղահանված անձանց, մասնավորապես երեխաների, կանանց ու տարեցների կարիքները՝ նրանց թիրախային ու հրատապ աջակցություն տրամադրելու համար: ԲՀՀ Հայաստանը մինչ օրս ավելի քան 200 հազար ԱՄՆ դոլար է տրամադրել՝ Արցախից տեղափոխված ընտանիքներին օգնելու համար: Այդ օգնությունն առաջնահերթ կերպով ուղղված է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած քաղաքացիական անձանց ապահովելու կենսաապահովման նվազագույն պայմաններով՝ սնունդով, հագուստով, ջեռուցմամբ, դեղորայքով, գրենական պիտույքներով, ինչպես նաև հիգիենայի պարագաներով՝ կանխելու նրանց շրջանում ԿՈՎԻԴ-19 համավարակի տարածումը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page