Search

ԲՀԿ-ն և 2 անկախ պատգամավոր միջնորդութուն են ներկայացրել Վահան Բադասյանի կալանքը վերացնելու համար


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները եւ անկախ պատգամավորներ Արման Բաբաջանյանն ու Սոֆյա Հովսեփյանը միջնորդութուն են ներկայացրել Վահան Բադասյանի խափանման միջոց կալանքը վերացնելու համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է ԲՀԿ–ական Նաիրա Զոհրաբյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Քիչ առաջ իմ գործընկեր Իվետա Տոնոյանի հետ ԱԱԾ մեկուսարանում հանդիպեցինք Վահան Բադասյանին, ում դատարանը կալանավորեց Նիկոլ Փաշինյանին զենքով ոչնչացնելու սպառնալիքի համար։

Դատավորը կալանքը հիմնավորել է հադրութցի Վահան Բադասյանի՝ մշտական բնակության վայր չունենալու հանգամանքով։

Երեւի թե նման էքսքլյուզիվ որոշում կայացնող դատավորին ոչ մեկը չի տեղեկացրել, որ Արցախի 75 տոկոսը նոյեմբերի 10-ին դե յուրե հանձնվել է թուրքին ու Վահան Բադասյանի հայրենի Հադրութն էր՝ հետը։

Ես եւ «Բարգավաճ Հայաստանի» իմ գործընկերները, ինչպես նաեւ անկախ պատգամավորներ Արման Բաբաջանյանն ու Սոֆյա Հովսեփյանը միջնորդութուն ենք ներկայացրել Վահան Բադասյանի խափանման միջոց կալանքը վերացնելու, բայց այս դեպքում նման միջնորդության կարիքն անգամ չպիտի լիներ։

Վահան Բադասյանը, ով արցախյան բոլոր պատերազմների մասնակից է, եւ վերջին պատերազմի հենց առաջին օրից կռիվ է տվել Բայրաքթարների դեմ, ծանր վիրավորում է ստացել ու անզեն աչքով անգամ հստակ է, որ նրա ստացած վիրավորումն անհամատեղելի է կալանքի հետ։

Վահանը մարտին պետք է ենթարկվի եւս մեկ բարդ վիրահատության եւ նման ծանր վիրավորում ստացած մարդուն կալանքի տակ պահելը միջազգային բոլոր կոնվենցիաներով հստակ խոշտանգում է, ինչի մասին ես արդեն տեղեկացրել եմ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։

Վահան Բադասյանը քաղբանտարկյալ է եւ ժամ առաջ պիտի լինի ազատության մեջ»։

Հիշեցնենք, որ հունվարի 28–ին Եռաբլուրում, Վահան Բադասյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է վերանա ու հեռանա, իսկ եթե չի հեռանում, ուրեմն կվերացնեն ֆիզիկապես, զենքով, ինքը սկսելու է կազմակերպել։

Այս հայտարարությունից ժամեր անց Վահան Բադասյանը ձերբակալվել էր։

ՀՀ նախագահն ամուր է կանգնած, բայց իր ամրությունը կախված է նաև մեր ամրությունից. Վազգեն Մանուկյան

Հաջորդ հանրահավաքը կլինի մարտի 3-ին, ժամը 16-ին. Բաղրամյան պողոտան փակ է մնալու

Մարուքյանը Փաշինյանից ապացույց է պահանջում

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 5-րդ զորամիավորում

Ադրբեջանի հրաժարումը ռազմագերու կարգավիճակ տալ գերեվարված հայ զինվորներին՝ իրավունքի կոպիտ խախտում է

Այն, ինչ այսօր կատարվում է Երևանի գլխավոր հրապարակում, այլ եզրահանգման հնարավորություն չի թողնում

Սահմանի ողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: