Search

Բլինքեն. ԱՄՆ-ը զիջումների չգնաց Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի նկատմամբ Ռուսաստանի հիմնական պահանջների հարցում

ԱՄՆ-ը Մոսկվային գրավոր պատասխանում զիջումների չի գնացել Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի նկատմամբ Ռուսաստանի հիմնական պահանջների հարցում։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հայտնում է AP-ն։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի արձագանքը հստակ ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը հավատարիմ է իր սկզբունքներին։ «Ոչ մի փոփոխություն չկա եւ չի լինի»,- ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանի անվտանգության պահանջներին Վաշինգտոնի գրավոր պատասխանը սահմանում է դեպի առաջ դիվանագիտական ուղին, եթե Մոսկվան լրջորեն վերաբերվի դրան, քանի որ Միացյալ Նահանգները ձգտում է կանխել Ուկրաինայի դեմ ռազմական էսկալացիան: Բլինքենն ասել է, որ Ռուսաստանին հանձնված փաստաթուղթը պարունակում է Մոսկվայի արտահայտած մտահոգությունների «սկզբունքային եւ պրագմատիկ» գնահատականը՝ հավելելով, որ պատասխանը լիովին համաձայնեցված է Ուկրաինայի ու Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցների հետ։ Նա նաեւ հայտարարել է, որ առաջիկա օրերին ակնկալում է հետագա քննարկում անցկացնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի պահանջներին ԱՄՆ-ի պատասխանն արտացոլում է այն, որ Վաշինգտոնը բաց է երկխոսության համար եւ գերադասում է դիվանագիտությունը, սակայն Ռուսաստանն ինքն է որոշում ինչպես արձագանքել։ Նա զգուշացրել է, որ ԱՄՆ-ը ամեն դեպքում պատրաստ կլինի։ Բլինքենն ասել է, որ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվի: Բլինքենը նախազգուշացրել է, որ թեեւ Կիեւում ԱՄՆ դեսպանատունը բաց կմնա, այդ երկրում ամերիկացիները պետք է լրջորեն մտածեն հեռանալու մասին:

Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են

Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատներում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Հնդկաստանի կողմից դրամաշնորհային աջակցության մասին հուշագիր ստորագրվեց

Նախագահական նստավայրում կայացավ 3 դատավորների երդմնակալությունը

Երեք օրում բացահայտվել է 76 հանցագործության դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումն այդ թվում Հայաստան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png