top of page

Բլինքենը Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարին պատմել է Լավրովի հետ հեռախոսազրույցի մասին

  • Anews
  • Jul 31, 2022
  • 1 min read

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։ Նշվում է, որ զրույցի ընթացքում Բլինքենը նաեւ պատմել է ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ իր զրույցի մասին, եւ ընդգծել է, որ «ԱՄՆ-ը հետեւողականորեն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը՝ նախագահ Պուտինի շարունակվող պատերազմի պայմաններում»։ Հիշեցնենք, որ նախօրեին հեռախոսազրույց էր տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջեւ։

 
 
 

Comments


bottom of page