top of page
Search

Բլինքենը կմեկնի Ճապոնիա՝ հարգանքի տուրք մատուցելու Սինձո Աբեին




Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթ կարճատեւ ցավակցական այցով կմեկնի Ճապոնիա՝ նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանությունից հետո՝ ի նշան սպանված առաջնորդի հարգանքի։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտնել է, որ 60-ամյա Բլինքենը երկուշաբթի օրը մեկնելու է Տոկիո՝ հարգանքի տուրք մատուցելու նախկին վարչապետին, որտեղ հնարավորություն կունենա նաեւ, նախքան Վաշինգտոն վերադառնալը՝ հանդիպել ճապոնացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հայտնի է, որ Բլինքենը գտնվում է Թաիլանդում, իսկ ավելի վաղ մեկնել էր Ինդոնեզիա՝ Բալիում կայացած «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու:

Աբեի մահվան մասին հայտարարությունից հետո Բլինքենը Բալիում հանդիպել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Հայաշի Յոշիմասային եւ Հարավային Կորեայի արտգործնախարար Պակ Ջինին՝ վերանայելու համատեղ ռազմավարությունը՝ հատկապես Հյուսիսային Կորեայի հարցում:

 
 

Commentaires


bottom of page