top of page

Բժշկական տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանր

  • Anews
  • Aug 15, 2022
  • 1 min read

ՀՀ առողջապահության նախարարությունը թարմացված տվյալներ է հաղորդել «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածների մասին: ««Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 6 մարդ մահացել է: Բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվն այս պահին 61 է: Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության: Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել»,- հայտնում են ԱՆ-ից:

 
 
 

Comentaris


bottom of page