Բժիշկները թույլ են տվել Նավալնիին բուժել արտասահմանում
Բժիշկները թույլ են տվել Նավալնիին բուժել արտասահմանում:
Օմսկի շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ Անատոլի Կալինիչենկոն թույլ է տվել իր վերահսկողության տակ գտնվող Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել արտասահման՝ բուժման նպատակով:
Նա հայտնել է, որ գերմանացի բժիշկների խումբը ժամանել է Օմսկ, որտեղ համատեղ խորհրդակցություն են անցկացրել: Արտասահմանցի մասնագետները բուժառուին ճանաչել են տեղափոխման ենթակա և երաշխավորել, որ նրան կհասցնեն Բեռլին:
Այժմ դինամիկան դրական է, կրիտիկական մակարդակը նվազել է: Նավալնիին Գերմանիա կտեղափոխեն նու օդանավով, որով ժամանել են բժիշկները: Թռիչքը նախատեսված է օգոստոսի 22-ի առավոտյան:
Comments