ԲԸՏՄ-ն հայտնաբերել է ապօրինի հատված 2173 ծառ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ստուգում է իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում։
Տեսչական մարմնից հայտնում են, որ ստուգման արդյունքում անտառտնտեսությունում հայտնաբերվել է ապօրինի հատված 2173 ծառ։
Հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 79.187.500 ՀՀ դրամի չափով։
Ստուգման արդյունքները փոխանցվել են իրավապահ մարմիններին։
Comentarios