top of page

ԲԸՏՄ-ն արձանագրել է օդի աղտոտման դեպքեր Երեւանում եւ հարակից մարզերում

  • Anews
  • Jul 12, 2022
  • 1 min read

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ վերջին օրերին Երևան քաղաքում և հարակից մարզերում իրականացվել է փոշու արտանետումները նվազեցնելուն ուղղված կանխարգելիչ լայնածավալ միջոցառում։ Տեսչական մարմնից հայտնում են, որ վերահսկողական աշխատանքների ընթացքում արձանագրվել է տարբեր մակնիշի ավտոտրանսպորտային միջոցներով առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխման 16 դեպք։ Իրականացվել են բացատրական աշխատանքներ։ Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողական միջոցառումները շարունակվում են։

 
 
 

Comments


bottom of page