top of page
Search

Բերձոր և Աղավնո բնակավայրերից մշակութային կոթողները տարհանվել են


Ադրբեջանցիների վերահսկողությանը հանձնվող բնակավայրերից` Բերձորից, Աղավնոյից եւ Սուսից տարհանվել են մոնումենտալ արվեստի հուշարձանները, մնացել է միայն Բերձորի կենտրոնական խաչմերուկի հուշաքարը: Այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: «Տարհանումը վերջնական կտարհանենք երկուշաբթի օրը եւ արդեն Արցախի թեմի եւ մյուս շահագիգիռ կողմերի հետ կքննարկենք եւ արդեն որոշում կկայացնենք, թե որտեղ կտեղակայվեն այս հուշարձաններն ու խաչքարերը»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի եւ Բերձորի բնակիչներին տեղեկացրել է, որ մինչեւ օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները։

 
 

Comments


bottom of page