top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Բերդ քաղաքում այրվել է մոտ 20 հա խոտածածկ տարածք


Նոյեմբերի 2-ին, ժամը 10:25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բերդ քաղաքի «Համզա» կոչվող հանդամասում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել ժամը 15։35, մարվել՝ 16։16-ին։ Այրվել է 20 հա խոտածածկ տարածք։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 8 աշխատակից:

0 comments

Comments


bottom of page