top of page

Բեռլինի օդանավակայանը գործադուլի պատճառով չեղարկել է բոլոր չվերթները

  • Anews
  • Jan 25, 2023
  • 1 min read

Բեռլինի օդանավակայանում չեղյալ են հայտարարել հունվարի 25-ին նշանակված բոլոր չվերթները՝ կապված գերմանական Verdi արհմիության գործադուլի հետ, ասվում է օդանավակայանի կայքում։ Bloomberg գործակալության տվյալներով՝ չեղարկվել է մոտ 300 չվերթ։ Որոշումը կվերաբերի ավելի քան 35 հազար ուղեւորների։ Բացի այդ, հաղորդվում է, որ արհմիությունը կոչ է արել միանալ ցամաքային տրանսպորտային եւ թռիչքների անվտանգության ապահովման ծառայությունների աշխատակիցների գործադուլին: «Ուղեւորներին պետք է տրամադրել չվերթների ուշացումներին եւ չեղարկումներին»,-ասվում է հայտարարության մեջ: Հաղորդվում է, որ գերմանական Verdi արհմիությունը պահանջում է աշխատավարձի բարձրացում 500 եվրոյով այն աշխատակիցների համար, որոնց պայմանագրերը կնքվել են մեկ տարով: Գործատուն կարող է առաջարկել ավելի երկարաժամկետ պայմանագրեր՝ պահպանելով ներկայիս աշխատավարձը:

 
 
 

Comments


bottom of page