Search

Բեռլինը որոշել է չհանրայնացնել Ուկրաինային աջակցության համար ուղարկված զենքերը



Բեռլինը որոշել է չհանրայնացնել Ուկրաինային աջակցության համար ուղարկված զենքերը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը՝ հավելելով, որ Գերմանիան կօգնի Կիեւին պահպանել ավելի առաջադեմ սպառազինության համակարգեր եւ ուսուցանել զինվորներին՝ դրանք օգտագործելու համար, հաղորդում է Reuters-ը։ «Մենք մատակարարել ենք հակատանկային հրթիռներ, «Սթինգերներ» եւ այլ զինատեսակներ, որոնց մասին երբեք չենք խոսել հրապարակավ, ուստի այդ մատակարարումները արագ են իրականացվել»,-ասել է նա Ռիգայում իր լատվիացի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում: Հարցին, թե արդյոք Գերմանիան կուղարկի Panzerhaubitze 2000 հրետանային համակարգ, որը, ըստ որոշ փորձագետների, պետք է Ուկրաինային՝ Դոնբասում ռուսական զորքերի դեմ կիրառման համար, նա ասել է , որ Գերմանիան կսովորեցնի Կիեւի զինվորականներին օգտագործել եւ պահպանել ավելի առաջադեմ համակարգեր, որոնք կարող են ստանալ այլ երկրներից: «Եթե գործընկերները մատակարարեն հրետանի, որը մենք այլեւս չենք կարող մատակարարել, մենք կօգնենք վերապատրաստման հարցում»,-ընդգծել է Բերբոքը։

Չեխիան ստանձնել է ԵՄ նախագահությունը

ԱՀ նախագահը մասնակցել է «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Պուտինին Զելենսկուց գրավոր հաղորդագրություն չեն փոխանցել. Պեսկով

ՆԱՏՕ-ն վերադարձել է Սառը պատերազմի ժամանակների անվտանգության սխեմաներին

ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց Սարգիս Աղայանը

Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

ԼՐԱՀՈՍ
practice cover.png