Search

Բեռլինը հաստատել է Ուկրաինային սպառազինություն մատակարարելու մասին որոշումը


Գերմանիայի կառավարությունը Նիդերլանդներին թույլատրել է գերմանական արտադրության 400 հակատանկային նռնականետեր մատակարարել Ուկրաինային, հաղորդում է Deutsche Welle-ը՝ հղում անելով dpa գործակալությանը եւ Politico ամերիկյան պարբերականին: Այդ քայլը համաձայնեցված է դաշնային կանցլերի գրասենյակի, արտաքին գործերի նախարարության, էկոնոմիկայի ու կլիմայի պաշտպանության, ինչպես նաեւ պաշտպանության նախարարության միջեւ:

Բեռլինը նաեւ թույլատրել է Էստոնիային հաուբիցներ մատակարարել Ուկրաինային, որոնք նախկինում գտնվել են ԳԴՀ Ազգային ժողովրդական բանակի սպառազինությունների կազմում: 1990թ. Գերմանիայի վերամիավորումից հետո դրանք վաճառվել են Ֆինլանդիային: Այն փաստը, որ դրանց համար Էստոնիան հարցում էր կատարել, դաշնային կառավարությունը հաստատել էր դեռեւս հունվարին: Այդ մասին շաբաթ հայտնել է Frankfurter Allgemeine Sonntagszeitung թերթը, ինչպես նաեւ dpa գործակալությունը՝ հղում անելով տեղեկություններին, որոնք տրամադրվել են լավատեղյակ աղբյուրների կողմից:

Նշենք, որ ավելի վաղ Գերմանիան սկզբունքորեն մերժում էր Ուկրաինային՝ որպես ճգնաժամային տարածաշրջան, մահաբեր զենքի ցանկացած արտահանումը:

Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է շուրջ 9,5 դրամով

Մեդիա կառավարման առցանց դպրոց՝ լրագրողների համար, նախատեսվում է մինչեւ գարուն ունենալ 3 դպրոց

Քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը. ՌԴ ԱԳՆ

Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը

Ես ինքս հակված եմ այս 2 բուհերի առանձին գործելուն՝ անկախ դիմորդների թվից. Տիգրան Աբրահամյան

Երկու օրում բացահայտվել է 61 հանցագործություն. Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող

Ղազախստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցելու որոշումներ չի կայացրել․ Պեսկով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png