top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Բեյրութում պայթյունի հետևանքով վիրավորում ստացած հայերի թիվը շուրջ 300 է


Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորում ստացած հայերի թիվը շուրջ 300 է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

     Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր էր հայտարարվել։

0 comments

Comments


bottom of page