top of page

Բեյրութում դժգոհ ավանդատուները անկարգություններ են կազմակերպել Կենտրոնական բանկի շենքի մոտ

  • Anews
  • Mar 25, 2023
  • 1 min read


Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ուրբաթ դժգոհ ավանդատուները անկարգություններ են կազմակերպել Կենտրոնական բանկի շենքի մոտ։ Լիբանանի ավանդատուների միավորումներից մեկը ցույց է կազմակերպել՝ ընդդեմ երկրի Կենտրոնական բանկի շրջաբերականների։ Ցուցարարներն անվադողեր են այրում եւ ճայթուկներ նետում հաստատության ուղղությամբ։ Ավանդատուները Կենտրոնական բանկին մեղադրում են Լիբանանի ժողովրդի դեմ հանցագործությունների մեջ։ Հավաքվածները ձեռքներին պաստառներ են պահում, որոնցում իրենց անվանում են ավանդատուների կուսակցություն եւ պահանջում են Կենտրոնական բանկից դադարեցնել դեպոզիտների «կտրումը»։ Պաստառներից մեկում գրված է. «Մենք ավանդատուների կուսակցություն ենք։ Բոլոր կուսակցություններից ամենաազնիվը»: Al-Jadeed հեռուստաալիքը հայտնում է, որ Ալ-Համրա շրջանում, որտեղ գտնվում են բազմաթիվ բանկեր, նկատվում է զինվորականների եւ անվտանգության ուժեղ կենտրոնացում։

 
 
 

Comentarios


bottom of page