top of page

Բելգորոդի նահանգապետը հայտնել է, որ նավթաբազայի վրա ուկրաինական արկ է ընկել

  • Anews
  • Oct 15, 2022
  • 1 min read


Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ նավթաբազայի վրա ուկրաինական արկ է ընկել։   «Մենք հերթական հրետակոծությունն ունենք։ Արկերից մեկն ընկել է Բելգորոդի նավթաբազայի վրա։  Ես դեպքի վայրում եմ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունն արդեն պայքարում է կրակի դեմ։ Տարածման վտանգ չկա։ Ես ձեզ տեղյակ կպահեմ»,-գրել է նա Telegram-ի իր ալիքում։   Ավելի ուշ նա հայտնել է, որ հրդեհը մարվել է։   Նահանգապետը հայտնել է նաեւ սահմանամերձ Շեբեկինո քաղաքի մաքսակետի ուղղությամբ հարվածների մասին։ Նա նշել է, որ այսօր սահմանային անցակետում 14 արկ է ընկել, զոհեր և վիրավորներ չկան։

 
 
 

Comments


bottom of page