top of page

Բելգորոդի մարզում ռազմական ինքնաթիռ է ընկել

  • Anews
  • Feb 23, 2023
  • 1 min read


Բելգորոդի մարզում ռազմական ինքնաթիռ է ընկել, Telegram-ի իր ալիքում հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:«Վալույի քաղաքային շրջանում ընկել է պաշտպանության նախարարության ինքնաթիռը։ Կատարվածի պատճառը պարզվում է։ Իրավիճակը վերահսկելի է»,-գրել է նա։Նրա խոսքով՝ դեպքի վայրում աշխատում են քննչական խումբը եւ ԱԻՆ աշխատակիցները։Ինչպես հայտնել են արտակարգ ծառայություններում, օդաչուին հաջողվել է կատապուլտացվել։ Նախնական տվյալներով՝ նա ողջ է։

 
 
 

Comments


bottom of page