Search

Բելգիան 10 տարոով կփակի իր ատոմակայանները՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված


Բելգիայի իշխանություններն Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ օպերացիայի հետ կապված էներգակիրների գների կտրուկ աճի ֆոնին եւս տասը տարով հետաձգել են 2025 թվականին նախատեսված ատոմակայանների շահագործումը, գրում է Deutsche Welle-ն։

Բրյուսելի կառավարությունը որոշել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իր երկու նորագույն միջուկային ռեակտորների շահագործման ժամկետը տասը տարով երկարաձգելու համար, Twitter-ի իր էջին գրել է վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն։

Նրա խոսքով՝ միաժամանակ Բելգիայի կառավարությունը մտադիր է արագացնել էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցնելու գործընթացը՝ երկրի էներգետիկ անկախությունն ամրապնդելու համար:

Բելգիան այժմ յոթ ռեակտորով երկու ատոմակայան ունի: Ատոմային էներգիայից աստիճանաբար հրաժարվելու խոստումը Բելգիայի օրենսդրությամբ ամրագրված է 2003 թվականից: Ուրբաթ ներկայացված պլանների համաձայն՝ իշխանությունները համաձայնել են «Դուլ» եւ «Տիանժ» ատոմակայանների «Դուլ-4» եւ «Տիանժ-3» ռեակտորների շահագործման ժամկետը երկարաձգել մինչեւ 2035 թվականը։ Այժմ կառավարությունը պատրաստվում է քննարկել նոր ծրագրերի արժեքը եւ իրականացումը ֆրանսիական Engie էներգետիկ կոնցեռնի հետ, որին երկու ատոմակայան է պատկանում Բելգիայում: Բելգիական «Տիանժ» ատոմակայանը գտնվում է Լիեժից ոչ հեռու եւ գերմանական Աախենից մոտ 70 կմ հեռավորության վրա, իսկ «Դուլ»-ը՝ Անտվերպենի մոտ եւ Գերմանիայի սահմանից մոտ 150 կմ հեռավորության վրա։ Գերմանացի փորձագետները դրանց շահագործումը ոչ անվտանգ են համարում:

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները. Արթուր Դավթյան

Որոշում եմ կայացրել հրաժարվել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից․ Հայկ Մամիջանյան

Հուլիսի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

«Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը ԱԺ-ում». Թագուհի Թովմասյանը հրաժարական չի տա

ԼՐԱՀՈՍ
practice cover.png