Search

Բելգիայի արքայազնը մասնակցել է երեկույթի ու վարակվել կորոնավիրուսով


Բելգիայի արքայազն Յոահիմը համավարակի պայմաններում այցելել է Իսպանիա և այնտեղ վարակվել կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է BBC News-ը: Հաղորդվում է, որ Բելգիայի թագավոր Ֆիլիպի 28-ամյա զարմիկն աշխատանքի բերումով Իսպանիա է ժամանել մայիսի 26-ին, իսկ 2 օր անց Կորդովում մասնակցել է երեկույթի: Հավաքույթին մասնակցել է 27 մարդ, ինչն արդեն իսկ ինքնամեկուսացման ռեժիմի խախտում է, քանի որ տեղի օրենքները թույլ են տալիս հավաքվել ոչ ավելի, քան 15 հոգանոց խմբերով: Ի դեպ, բելգիական լրատվամիջոցները պնդում են, որ երեկույթին մասնակցել է ոչ ավելի, քան 10-12 մարդ: Իսպանական ոստիկանությունն արդեն ստուգումներ է սկսել, ինքնամեկուսացման ռեժիմը խախտողներին սպառնում է 10 հազար եվրո տուգանք: Այժմ արքայազնն ինքնամեկուսացման մեջ է Իսպանիայում: Նրա մոտ կորոնավիրուսի թույլ ախտանշաններ կան: Արքայազն Իոահիմը Բելգիայի այժմյան թագավորի քրոջ՝ արքայադուստր Աստրիդ Բելգիացու որդին է, նա բելգիական թագավորության գահի 10-րդ գահաժառանգն է:

Փաշինյանի հրաժարականի պահանջին այս պահի դրությամբ միացել են Հայաստանի հետևյալ համայնքները

Բահրեյնը թույլ չի տա Պաղեստինի գրավյալ տարածքում արտադրված իսրայելական ապրանքների ներմուծումը

Ռուս խաղաղապահները ապահովել են Հայաստանից շուրջ 32 000 փախստականների վերադարձը Ղարաբաղ

Փարիզում բողոքի ցույցի ժամանակ անկարգություններ են սկսվել

Գերմանացի գործարարները մերժում են ԱՄՆ պատժամիջոցները «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ

Ռուստամ Մուրադովը հանդիպել է մեր որոշ ռազմագերիների հետ և նրանց անուն-ազգանունները տրամադրել մեզ

Ինքը ձախողել է, չի կարողացել. Իշխան Սաղաթելյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: