Բելառուսում կտրուկ աճել են ԵՄ մեկնելու հերթերը

Բելառուսում սահմանապահները նկատել են Բելառուսից ԵՄ երկրներ մեկնող մեքենաների զգալի աճ, հայտնում է Интерфакс-ը՝ հղում տալով Պետական սահմանային կոմիտեի տվյալներին։
Վարչության տվյալների համաձայն՝ մեքենաների թիվը, միայն վերջին շաբաթվա ընթացքում աճել է հինգ անգամ։
«Շաբաթվա սկզբից ԵՄ մուտք գործելու մարդատար ավտոմեքենաների թիվն աճել է գրեթե հինգ անգամ, իսկ բեռնատարներինը՝ 1,5 անգամ»,- ասվում հայտարարության մեջ։
Վերջին օրվա ընթացքում ավտոմեքենաների կուտակում է գրանցվել է լեհական եւ լիտվական ուղղություններով։
Հարեւան վերահսկողական ծառայությունները Բրեստի Տերեսպոլի եւ Բերեստովիցայի Բոբրովնիկի անցակետերում գրանցել են մեքենաների սովորականից համապատասխանաբար 36 եւ 67 տոկոս ավել կուտակումներ: Լիտվական Medininkai in Kamenny Log-ում այս ցուցանիշը կազմում է 48 տոկոս:
Opmerkingen