Search

Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի արդյունքները

Բելառուսի ԿԸՀ-ն ամփոփել է երկրի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքները։ Հանձնաժողովի տվյալներով՝ Հիմնական օրենքում փոփոխություններին աջակցել է 4.4 մլն մարդ կամ մասնակիցների ընդհանուր թվի 65.16 տոկոսը։ Դեմ է հանդես եկել 686 հազար մարդ կամ ընտրողների 10.07 տոկոսը։ Հանրաքվեին մասնակցել է ընդհանուր 5.3 մլն մարդ։ Հիմնական քվեարկության օրը Բելառուսում անցկացվել է կիրակի օրը՝ փետրվարի 27-ին, նախնականը՝ փետրվարի 22-ին։ Մասնակիցներին առաջարկվել է պատասխանել մեկ հարցի. «Ընդունում եք արդյո՞ք փոփոխությունները եւ լրացումները Բելառուսի Հանրապետության Սահմանադրության մեջ»: Փոփոխությունների համաձայն՝ իշխանության բարձրագույն ներկայացուցչական մարմինը՝ Համաբելառուսական ժողովրդական ժողովը, երկրի քաղաքականության նոր սուբյեկտ կդառնա։ Փոփոխությունները նախատեսում են, որ միեւնույն անձը չի կարողանա նախագահել երկու ժամկետից ավել, բայց, միաժամանակ, ժամկետի ավարտից հետո պետության ղեկավարը կարող է խորհրդարանի վերին պալատի ցմահ անդամ դառնալ։ Բացի այդ, առաջարկվում է Սահմանադրությունը լրացնել նախագահի անձեռնմխելիության մասին հոդվածով, որը նաեւ կարգելի պետության նախկին ղեկավարին պատասխանատվության ենթարկել նախագահի լիազորությունների իրականացման ընթացքում կատարած գործողությունների համար։ Փոփոխությունների համաձայն՝ պետության ղեկավարը կարող է արտակարգ դրություն մտցնել սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու կամ իշխանությունը զավթելու փորձի ժամանակ, քաղաքացիների կյանքին եւ տարածքային ամբողջականությանը սպառնացող զանգվածային անկարգությունների ժամանակ, եթե նման որոշումը հաստատվի հանրապետության Խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) կողմից։

Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են

Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատներում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Հնդկաստանի կողմից դրամաշնորհային աջակցության մասին հուշագիր ստորագրվեց

Նախագահական նստավայրում կայացավ 3 դատավորների երդմնակալությունը

Երեք օրում բացահայտվել է 76 հանցագործության դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումն այդ թվում Հայաստան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png