top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Բելառուսի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի՝ Լուկաշենկոյի հայտարարության արձագանքին



Մինսկը մշտապես կողմ է եղել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը՝ պատասխանելով ՀՀ ԱԳՆ-ին, որն այսօր արձագանքել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը։«Դուք գիտեք, որ ՀՀ ԱԳՆ-ն բավական օրիգինալ դիրքորոշում է զբաղեցրել։ Իր դաշնակիցների նկատմամբ պարտավորություններին հավատարմությունն արտահայտվում է ոչ թե խոսքերով, այլ գործով։ Պրոֆեսիոնալ չէ այդ ակնհայտ փաստը կասկածի տակ դնելը։ Կարգապահությունը մեր արտաքին քաղաքականության գծերից մեկն է։ Ուստի մեր գործընկերներն ու դաշնակիցները պետք է վստահ լինեն դրանում։ Բացարձակ հասկանալի է, որ Բելառուսի նախագահի հնչեցրած մոտեցումները հիմնված են իրականության վրա, հասկանալի են եւ դաշնակցորեն անկեղծ։ Հենց այդ կերպ՝ առանց քաղաքական խաղերի եւ ինտրիգների, պետք է քննարկել հարցերը։ Գագաթաժողովին ներկա էր Ն․Վ․Փաշինյանը, որը պատասխանել է իր գործընկերներին։ Ինչո՞ւ է ՀՀ ԱԳՆ-ն ուշացած մեկնաբանում։ Հիշեցնեմ, որ բելառուսական կողմը հետեւողականորեն հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։ Բելառուսի ղեկավարն անկեղծորեն կողմ է Հարավային Կովկասում կայունությանը եւ խաղաղությանը։ Մեր բարեկամներին եւ գործընկերներին կոչ ենք անում ուշադիր լսել Բելառուսի նախագահի ելույթը»,-ասել է Գլազը։ 

0 comments

Comments


bottom of page