Բելառուսին պատերազմ պետք չէ․ Լուկաշենկո

Բելառուսին այսօրվա դրությամբ պատերազմ պետք չէ, ուրբաթ ասել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ պատասխանելով երկրում իբր գաղտնի զորահավաքի մասին կեղծ լուրերի վերաբերյալ լրագրողների հարցին։ Ուրբաթ Բելառուսի նախագահն այցելել է Բարանովիչիից ոչ հեռու գտնվող Օբուզ-Լեսնովսկի զորափորձարան։ Երկրի ռազմական արդյունաբերության պետական կոմիտեն ցուցադրում է բելառուսական արտադրության սպառազինությունների, ռազմական եւ հատուկ տեխնիկայի նմուշների մարտական հնարավորությունները։ «Ուշադրություն մի դարձրեք այդ ոռնոցին։ Մենք այսօր ոչ մի տեղ չենք պատրաստվում գնալ: Այսօրվա դրությամբ ոչ մի պատերազմ: Մեզ այն պետք չէ»,- Բելառուսի ղեկավարի խոսքը մեջբերում է Sputnik Բելառուս լրատվական գործակալությունը։ «Պետք է հանգստանալ։ Յուրաքանչյուրը պետք է անի իր գործը, եթե ուզում ենք, որ պատերազմ չլինի»,- կոչ է արել Լուկաշենկոն։
Comments